Կարևոր իրադարձություններ

Ցանկալին իրականության տեղ ընդունելու հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»

08 Դեկտեմբեր, 2020 09:20
Ցանկալին իրականության տեղ ընդունելու հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Տարիներ շարունակ հայ-իրանական հարաբերությունների մասին հանրային ընկալումներն այնպիսին են եղել, որ մենք հավատացել ենք, թե Իրանը կպահի մեր թիկունքը եւ թույլ չի տա, որ Թուրքիան եւ/կամ Ադրբեջանը հարված հասցնեն։ Նման ընկալումները հանգեցրել են իրականության ոչ ճիշտ գնահատականին եւ դրանից բխող ոչ համարժեք քայլերին։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ավելի ակնհայտ դրսեւորվեց Իրանի պրոադրբեջանական կեցվածքը։ Ի՞նչ պատճառներ են ընկած այս իրողության հիմքում։ Թեմայի շուրջ խորքային մեկնաբանություն ստանալու համար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Նրա դիտարկմամբ, սխալը կամ դատողությունների խզումը պայմանավորված է ոչ այնքան միանշանակ եւ օբյեկտիվ վերլուծություններով եւ այդ տրամաբանության մեջ իրականության հետ քիչ առնչվող ակնկալիքներով՝ Իրանի հնարավոր դիրքորոշման հարցում։ Ընդհանրապես, արցախյան հիմնախնդրի հետ կապված Իրանի դիրքորոշումը պետք է դիտարկել այդ երկրի՝ տարածաշրջանային գործընթացներում նրա ունեցած առաջնահերթություններով։ Իրանը շատ ավելի օբյեկտիվ է գնահատում իրողություններն առ այն, թե ինչպիսի սցենարներով կամ ինչպիսի ընթացքով կարող են ծավալվել զարգացումները հավանական պատերազմական գործողությունների ընթաքում։ Այսպիսով, մեր ակնկալիքները եւ իրականությունը բավականաչափ տարբեր էին, որն ուներ մի շարք լուրջ եւ խորքային պատճառներ։

«Իրանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի հետ կապված նույն գծի մեջ է եղել ինչպես առաջին արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ այս անգամ։ Այլ հարց է, որ Իրանի դեմ ծառացած մարտահրավերներն են տարբեր եղել նախկինում եւ ներկայում։ Իրանի համար այս պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակում մարտահրավերները բազմապատկվել են։ Դա որեւէ կերպ չի ազդում այդ երկրի կոնկրետ գործողությունների վրա, թեեւ քաղաքական առումով որոշակի ազդեցություն այնուամենայնիվ ունենում է․ Իրանն առնվազն շատ ավելի զգուշավոր է դարձել»,- ասաց Պետրոսյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին