Կարևոր իրադարձություններ

Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ. ինչով է հիմնավորվում այս փոփոխությունը. «Ժամանակ»

08 Դեկտեմբեր, 2020 08:50
Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ. ինչով է հիմնավորվում այս փոփոխությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ: Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և լուծարել գլխավոր ճարտարապետի հաստիքը: Գլխավոր ճարտարապետի աշխատանքը կիրականացնի փոխքաղաքապետը:

Այս փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գլխավոր ճարտարապետը համարվում է վարչական պաշտոն, մինչդեռ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու և քաղաքաշինության ոլորտում որոշումներ կայացնելու իրավասություն պետք է տրվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, ինչպիսին հանդիսանում է փոխքաղաքապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին