Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԿԳՄՆ ցուցակագրում է հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցիներին

07 Դեկտեմբեր, 2020 23:56
ԱՀ ԿԳՄՆ ցուցակագրում է հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցիներին

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

«Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել և ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից: Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով: Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 11 39, +374 97 21 29 25»,- գրված է հայտարարությունում:

Լրահոս

Դիտել ավելին