Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 778 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

07 Դեկտեմբեր, 2020 23:10
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր ևս 778 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Երևանից ավտոբուսներով այսօր 778 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղ մինչ այսօր վերադարձել են ավելի քան 34 500 փախստականներ:  

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ ռուս խաղաղապահներն ապահովում են ոչ միայն քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, այլ նաև հումանիտար օգնություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին