Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը

07 Դեկտեմբեր, 2020 22:33
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքից դեպի Աթարբեկյան գյուղ տանող ճանապարհին գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։10-ին, մարել՝ 18։50-ին:

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկը՝ գույքով (մոտ 25 քմ) և տանիքից մոտ 10 քմ հատված: 

 

Լրահոս

Դիտել ավելին