Կարևոր իրադարձություններ

Մարաշի ոստիկաններն 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2020 21:34
Մարաշի ոստիկաններն 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։

Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեցին տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվեցին։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին