Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ-ն 50-ից ավելի ստուգայցեր է իրականացրել հանգստյան օրերին

07 Դեկտեմբեր, 2020 21:30
ԱԱՏՄ-ն 50-ից ավելի ստուգայցեր է իրականացրել հանգստյան օրերին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագիտական խմբերը 50-ից ավելի ստուգայց են իրականացրել հանգստյան օրերին։

ԱԱՏՄ-ն նշում է, որ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի քաղաքներում Covid-անվտանգության կանոնները դիտարկվել են առևտրի կենտրոններում, վարսավիրանոցներում, հյուրանոցներում, դեղատներում և դպրոցներից մեկում։

 Վարսավիրանոցներում, դեղատներում, հյուրանոցներում և դպրոցում ԱԱՏՄ տեսուչները սահմանված նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրել. պատկերն, ընդհանուր առմամբ, բարվոք է եղել։ Առևտրի կենտրոններում եղել են հեռավար ջերմաչափներ չունենալու դեպքեր։

Ստուգայցերի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկում են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրում նաև դրանց պարունակությունը։ Ստուգվում է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը։

Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, անհրաժեշտության դեպքում, տեսչականի մասնագետներն իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին