Կարևոր իրադարձություններ

Աղետի գոտու 570 ընտանիքների համար 2018-20-ին լուծվել է բնակարաններով ապահովման հարցը. Մանե Գևորգյան

07 Դեկտեմբեր, 2020 21:09
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Աղետի գոտու 570 ընտանիքների համար 2018-20-ին լուծվել է բնակարաններով ապահովման հարցը. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին 2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում:
2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին