Կարևոր իրադարձություններ

Գերմանիայից ՝ Լոռի․ ապրանքի նվիրատվության մասին՝ փաստերով․ Լոռու մարզպետարան

07 Դեկտեմբեր, 2020 21:05
Գերմանիայից ՝ Լոռի․ ապրանքի նվիրատվության մասին՝ փաստերով․ Լոռու մարզպետարան
Լոռու մարզպետարանը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած լուրերի մասին, թե Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունը մարզպետի ու իր բարեկամների նկուղներում է․ Պարզաբանումը՝ ստորև․
 
 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում են զրպարտանք պարունակող տեղեկություններ վերոնշյալ բեռի մասին, ներկայացնում ենք մի քանի փաստեր, որոնք հստակ ուրվագծում են այս պատմության հետ կապված ողջ պատկերը։
 
Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Արթուր Խառատյանը որպես Գերմանիայից 2490 կգ բեռ ներմուծող սույն թվականի նոյեմբերի 2-ին մաքսատանը դիմում է ներկայացրել՝ խնդրելով ողջ բեռը ձևակերպել <<Հրաժարում՝ հօգուտ պետության>> մաքսային ընթացակարգով, Լոռու մարզպետարանին հանձնելու կապակցությամբ։Սրա արդյունքում, բեռը, որպես հումանիտար, ազատվել է մաքսատուրքից։
 
Վերը նշված բեռն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ կա անհամապատասխանություն առկա գույքի և դիմումին կից ցանկի միջև։ Մասնավորապես, ցանկում ներառված չի եղել, սակայն առկա ապրանքների մեջ եղել են այնպիսի իրեր, որոնք չեն տեղավորվում առաջին անհրաժեշտության հումանիտար օգնության համատեքստում։ ☑️Օրինակ, մեքենաների լվացման կետերի համար նախատեսված լվացող մեքենա ու փոշեկուլ, թանկարժեք սպասք, փայտյա մեծաքանակ իրեր, լայնէկրան հեռուստացույց, փայտյա ժամացույց՝ 2․5 մետր երկարությամբ, հոգեներգործուն դեղորայքի նմանվող դեղահաբեր և այլն․․․
 
Արթուր Խառատյանը բեռը մարզպետարանին նվիրաբերելուց ու մաքսատնից մարզպետարան տեղափոխելուց հետո շարունակաբար խնդրել է այն իրեն վերադարձնել, ինչը, բնականաբար, մերժվել է։
 
Հաշվի առնելով ցանկի ու առկա ապրանքատեսականու անհամապատասխանությունն ու Արթուր Խառատյանի կողմից բաշխման գործընթացին խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը, Լոռու մարզպետի անունից գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
 
Եվս մեկ գրություն ոստիկանություն է ուղարկվել նվիրաբերված ապրանքում որպես դեղորայք ներառված փաթեթով հոգեներգործուն դեղորայքի նմանվող դեղահաբերի մասով։
 
Ինչպես և պլանավորված էր, հումանիտար բեռի շուրջ 60 և ավելի տոկոսի մասով արդեն իսկ նպատակային բաշխում է իրականացվել, որի հետ կապված բոլոր ստացականները, լուսանկարներն ու կադրերն առկա են։
 
Ի դեպ, առաջիկայում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կդիմի նաև դատարան՝ վիրավորանք հասցնելու, զրպարտելու, պատվին ու հեղինակությանը վնասելու մեղադրանքով։
 
Սա վատ նախադեպ է և հումանիտար բեռի անվան տակ ինչ-ինչ շահադիտական նպատակներով բաշխման հնարավորություն չունենալով Ա․ Խառատյանը փորձում է խուսափել Գերմանիայի Դաշնության հայերին տված խոստումների պատասխանատվությունից։ Հայաստանյան արդարադատությունից, սակայն, խուսափել չի կարող, թույլ չենք տա։
 
Լոռու մարզպետարան
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին