Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

07 Դեկտեմբեր, 2020 20:44
Հեղինակ՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կրկին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե՛ ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։
«Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում»,- իր խոսքում նշել է Ա. Թովմասյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանը,ով ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին