Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները

07 Դեկտեմբեր, 2020 20:36
Հեղինակ՝ Հ.Յ.Դ. Շիրակ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեն ֆեյսբուքյան էջում գրում է․ 
 
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։
Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին