Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողություններ Ներքին Շենգավիթի 6 րդ փողոցում․ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2020 20:21
Բնակարանային գողություններ Ներքին Շենգավիթի 6 րդ փողոցում․ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի մի տնից գողություն է կատարվել:

Բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Ըստ նախնական տվյալների, գաղտնի հափշտակությունը կատարվել էր 2019 թ. նոյեմբերից մինչև այս տարվա դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Տանտերերը Ռուսաստանի Դաշնությունում էին: Օգտվելով նրանց բացակայությունից՝ տնից գողացել էին նոթբուք, հեռուստացույց, կահույք և այլ կենցաղային իրեր: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ շուտով պարզ դարձավ, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի 25-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 5-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ, բացի նշված գողությունը, նա հունիսին նույն փողոցի մեկ այլ տնից կենցաղային ապրանք էր գողացել:

Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին