Կարևոր իրադարձություններ

Արթուր Մեսչյանը կարող է Երեւանի վերջին գլխավոր ճարտարապետը լինել․ առաջարկվում է փոխարինել հաստիքը

07 Դեկտեմբեր, 2020 19:39
Արթուր Մեսչյանը կարող է Երեւանի վերջին գլխավոր ճարտարապետը լինել․ առաջարկվում է փոխարինել հաստիքը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում են փոփոխություններ: Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել  է նախագիծ, որից տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: 

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: 

Նախագծում նշվում է, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքում մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ մինչ այս ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մեսչյանը:

 

 
 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին