Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը

07 Դեկտեմբեր, 2020 17:40
Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելին տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին։

Շեշտվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը խթանում է տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին