Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 4-ից 7-ը

07 Դեկտեմբեր, 2020 13:17
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 4-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ծեծի՝ 3-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, սպանության սպառնալիքի, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար. 4 մարդ զոհվել է, 79-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին