Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07 Դեկտեմբեր, 2020 12:36
Հեղինակ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Արա Այվազյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել և կից լուսանկարներ տեղադրել․ 

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին