Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

07 Դեկտեմբեր, 2020 12:09
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գյումրի և մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ փակ են:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին