Դեկտեմբերի 7-ին, ժամը 05։59-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Վերին Ծաղկավան բնակավայրում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։10-ին, մարել՝ 07։30-ին:
Այրվել են 2 ննջասենյակները (28 քմ)՝ գույքով և ջերմահարվել՝ հյուրասենյակի առաստաղը (մոտ 15 քմ)։