Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն․ Գագիկ Ծառուկյան

07 Դեկտեմբեր, 2020 11:44
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

 

«32 տարի առաջ այս օրը Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց գյուղեր ու քաղաքներ, զոհվեցին ավելի քան քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, կոտրվեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր: Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել, ցավը դեռ չի մեղմվել: Ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չվերացավ աղետի գոտի հասկացությունը և երկրաշարժի արդյունքում ավերակների վերածված մեր քաղաքներն ու գյուղերը ամբողջությամբ չվերականգնվեցին: Այսօր էլ դեռ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել տնակներում՝ ամեն օր հաղթահարելով աննկարագրելի սոցիալական դժվարություններ: Տարիների հեռավորությունից այսօր ևս մեկ անգամ խոնարվելով երկրաշարժի հազարավոր զոհերի առաջ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Հայաստանի հայրաքաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են, որ վերադարձվելու է դրանց երբեմնի ծաղկուն տեսքը: Դա մեր պարտքն է 1988-ի անմեղ զոհերի սերունդների առաջ:
Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն՝ միասնաբար առաջ շարժվելու և չսպիացած վերքերն ամոքելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս…»

Լրահոս

Դիտել ավելին