Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Պոլիկլինիկայի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում և կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

07 Դեկտեմբեր, 2020 11:05
Պոլիկլինիկայի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում և կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:

Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:

 

Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները և կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա իր անվամբ դուրս գրված աշխատավարձը ստանալով ու անձնական կարիքների համար օգտագործելով՝ օժանդակել է պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն և վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 3.459.200 ՀՀ դրամ գումարը վատնելուն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, իսկ նրա բարեկամուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է և դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին