Կարևոր իրադարձություններ

Սպիտակ Խաչ եկեղեցին լքելուց առաջ հավաքեցինք բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերը. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2020 10:32
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Սպիտակ Խաչ եկեղեցին լքելուց առաջ հավաքեցինք բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերը. ԱՀ ՄԻՊ (տեսանյութ)

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին երբ թիմով մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր, մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային:

Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա: Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է՝ լույսը ծագելու է...»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին