Կարևոր իրադարձություններ

Ռուս փրկարարների լրացուցիչ խումբը ժամանել է Ստեփանակերտ․ ՌԴ ԱԻՆ

06 Դեկտեմբեր, 2020 22:45
Ռուս փրկարարների լրացուցիչ խումբը ժամանել է Ստեփանակերտ․ ՌԴ ԱԻՆ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժեր և միջոցներ են ուղարկվել Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը, գրում է ТАСС գործակալությունը:

«ՌԴ ԱԻՆ մասնագետները, որոնք այսօր ուղարկվել են Մոսկվայից Լեռնային Ղարաբաղում գերատեսչության խմբավորման համալրման համար, ժամանել են Ստեփանակերտ: Վաղվանից նրանք կանցնեն հումանիտար առաքելության շրջանակներում հանձնարարությունների իրագործմանը»,- ասել են գերատեսչությունից։

Ժամանել են ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի կինոլոգները, հրատեխնիկներն ու լեռնափրկարարները, կառավարման կետերի ապահովման ռուսական կենտրոնի կապավորները, Նոգինի փրկարարական կենտրոնի մասնագետներն ու հոգեբանները: Նրանց հետ ժամանել են ավտոբուսներ, մեքենաներ և սարքավորումներ։

Միևնույն ժամանակ մասնագետների հետ միասին Ղարաբաղ է հասցվել 4 տոննա կահույք՝ որպես հումանիտար օգնություն: Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի աշխատանքների ողջ ընթացքում տեղաբաշխվել է 65 տոննա օգնություն՝ մեծամասամբ շինանյութ:    

 

Լրահոս

Դիտել ավելին