Կարևոր իրադարձություններ

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․ կա զոհ

06 Դեկտեմբեր, 2020 22:21
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․ կա զոհ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել․ վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկը, անվադողերը և արտահոսած վառելիքը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին