Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

06 Դեկտեմբեր, 2020 21:10
Վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 18:55-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Փայլակ Մակվեցյանը, իր վարած BMW մակնիշի 10 LP 010 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, 28-ամյա Արամ Գոգինյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: 

Աղբյուրի փոխանցմաբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին