Կարևոր իրադարձություններ

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են․ ՏԿԵ նախարարություն

06 Դեկտեմբեր, 2020 20:05
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են․ ՏԿԵ նախարարություն

Առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների վարորդներին հորդորում են տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին։

 

Լրահոս

Դիտել ավելին