Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

06 Դեկտեմբեր, 2020 18:45
Ողբերգական ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին