Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

06 Դեկտեմբեր, 2020 18:06
Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար։ Այս մասին հայտնում են  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Նշվոըմ է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայից մեկնել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ փրկարարներով: Համահավաք խմբավորումը ձևավորվել է կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և այլ կառույցների լեռնափրկարարներից,  կապավորներից, փրկարարներից, ինչպես նաև հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը հանձնել է COVID-19-ի բացակայության թեստ։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների գործունեության իրականացման համար ինքնաթիռով կտեղափոխվի 3 մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին