Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանում

06 Դեկտեմբեր, 2020 17:11
Հրդեհ Երևանում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Նոր Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժ․14։10-ին, մարվել՝ ժ․14։25-ին։ Այրվել է խորդանոցի տանիքը (մոտ 20 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին