Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժ․14։10-ին, մարվել՝ ժ․14։25-ին։ Այրվել է խորդանոցի տանիքը (մոտ 20 քմ)։