Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գծում 214 դիմում է ստացվել կորած հայ զինծառայողների վերաբերյալ

06 Դեկտեմբեր, 2020 13:16
Ստեփանակերտի խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գծում 214 դիմում է ստացվել կորած հայ զինծառայողների վերաբերյալ

Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի Խաղաղապահ գործողությունների կենտրոնի  թեժ գիծ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ստացվել է ավելի քան 210 դիմում: Հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։

«Թեժ գծի գործարկման ընթացքում ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 ահազանգ է  ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ», – նշված է  ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Մասնագետները ստուգել, մշակել և փոխանցել են խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները: Բացի դա՝ 45 քաղաքացիների հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն, իսկ անհայտ կորածների որոնման աշխատանքներում ցուցաբերված օգնության համար ստացվել է 9 շնորհակալական պատասխան:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը , մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով ։

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին