Կարևոր իրադարձություններ

Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՊԾ

06 Դեկտեմբեր, 2020 12:22
Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՊԾ
ԱՀ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է.
 
Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում և Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։
Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

Լրահոս

Դիտել ավելին