Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք

06 Դեկտեմբեր, 2020 10:56
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք
Դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 141937 դեպք, որոնցից 116796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22227 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 528876 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք: Ունենք 730 առողջացած և 17 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 588 է:
 

Լրահոս

Դիտել ավելին