Կարևոր իրադարձություններ

ՌԴ ռազմական երկրորդ հիվանդանոցը կտեղակայվի Մարտակերտում

06 Դեկտեմբեր, 2020 10:43
ՌԴ ռազմական երկրորդ հիվանդանոցը կտեղակայվի Մարտակերտում

Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում օգնություն է ցուցաբերում տեղի բնակչությանը: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել թերապևտների, վիրաբույժների և այլ ոլորտային մասնագետների կողմից»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ են ժամանել շուրջ 60 բժիշկներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

«Մարտակերտ գյուղում երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը սկսվել է նախօրեին», - ավելացվում է հաղորդագրության մեջ: 

Подробнее: https://shabat.am/am/article/242863/Rusastani-razmakan-bjhishknery-Stepanakertum-sksel

 

Լրահոս

Դիտել ավելին