Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աշտարակի խճուղում․ կա տուժած

06 Դեկտեմբեր, 2020 00:10
Ավտովթար Աշտարակի խճուղում․ կա տուժած

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օհան Հ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Գառնիկ Խ․-ը (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին