Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1300 փախստական

05 Դեկտեմբեր, 2020 23:46
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1300 փախստական

Դեկտեմբերի 5-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, գրում է TACC գործակալությունը: 

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 1 318 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», - հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 30 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

 

Լրահոս

Դիտել ավելին