Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Շիրակի մարզում. Nissan Tiida-ի 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

05 Դեկտեմբեր, 2020 22:59
Ավտովթար Շիրակի մարզում.  Nissan Tiida-ի 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռաֆիկ Հովսեփյանը, իր վարած Nissan Tiida Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, Սարալանջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին