Կարևոր իրադարձություններ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արագածոտնի մարզում գտնվող «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքում

05 Դեկտեմբեր, 2020 21:20
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արագածոտնի մարզում գտնվող «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքում

Դեկտեմբերի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանք են մտել դիմակավորված 3 անհայտ անձինք և մահակի նմանվող առարկայով հարվածել Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գևորգ Տ.-ին, այնուհետև նրա վրա են պահել ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավենով կապել ձեռքերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դիմակավորված անձինք քարհանքից գողացել են քարհատ հաստոցները սնուցող մոտ 400 մետր մալուխ և դիմել փախուստի:

Նշվում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին