Կարևոր իրադարձություններ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում է

05 Դեկտեմբեր, 2020 20:32
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին