Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

05 Դեկտեմբեր, 2020 18:59
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն թույլ անձրև է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

❄️Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն թույլ անձրև է տեղում։ Անիի տարածաշրջանի...

Опубликовано Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ Суббота, 5 декабря 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին