Կարևոր իրադարձություններ

Մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը որոշում ընդունի` հրաժարական տա․ Իշխան Սաղաթելյան

05 Դեկտեմբեր, 2020 18:47
Մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը որոշում ընդունի` հրաժարական տա․ Իշխան Սաղաթելյան

Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման պահանջը։

«Պահանջը հետևյալն է. մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որևէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա և վերջ։

Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,- ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հայտնեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։ 

 

 

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին