ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։
Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները:
Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, նիտրիտը, ամոնիակը և պղտորությունը:
Իսկ բակտերիալ լաբորատորիայում կատարվում է տարբեր գոտիների օրվա կարգավորիչ ջրամբարներից եկող ջրերի ստուգում: Հետազոտությունների արդյունքները պարզ են լինում մեկ օրվա ընթացքում:
Այսպես, Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարչգելիչ միջոցառումներ և կտրվի համապատասխան հայտարարություն:
Մեկնաբանություններ