Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային․ ТАСС

05 Դեկտեմբեր, 2020 18:25
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային․ ТАСС

ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիային ամերիկյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը, գրում է ТАСС գործակալությունը։

«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո»,- ասել է Կուպերը:

Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:


 

Լրահոս

Դիտել ավելին