Կարևոր իրադարձություններ

Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ

05 Դեկտեմբեր, 2020 17:08
Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 36 շենքի դիմաց «Mercedes C 240» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից հողատարածք:

Փրկարարները Արամ Մ․-ին և ուղևոր Սևակ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Տուժածները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին