Կարևոր իրադարձություններ

Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

05 Դեկտեմբեր, 2020 16:38
Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.35-ին սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Անահիտ Թումանյանին , որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում եմ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին