Կարևոր իրադարձություններ

Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում. Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում. Դադիվանքի վանահայր

05 Դեկտեմբեր, 2020 15:56
Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում. Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում. Դադիվանքի վանահայր

Ազատության հրապարակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։ Ներկա են քաղաքական ուժերի առաջնորդները։ Հանրահավաքին մասնակցում է նաև Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը: Նա առաջարկեց հանրահավաքը մեկնարկել աղոթքով։

Նա իր ելույթում ասաց, որ շատ տխուր է և տխուր է նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը․ «Տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, որտեղ թշնամին է, բայց մեզ մենք համարում ենք հպարտ քաղաքացիներ, կարող ենք ասել՝ պատճառը որն է, որ մենք հպարտ ազգ ենք»,-ասաց նա։

Վանահայրը դիմելով հավաքվածներին հայտարարեց, որ նրանք իրենց արդար ձայնն են բարձրացնում։

«Բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել, եթե այդպիսինները կան խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք և գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել։ Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։

Դադիվաքի պարսպի տակ թուրքն է քայլում, մենք պետք է հզորանանք, մեր հավատքի մեր սիրո մեջ։ Մենք պետք է ապաշխարհենք, մեր մեջ պետք է լինի աստվածային սերը, եթե այն եղավ մենք կգնանք կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում։ Աստված օրհնի ձեզ, Աստված պահապան մեր ժողովրդին»,- եզրափակեց Տեր Հովհաննեսը։

 

Լրահոս

Դիտել ավելին