Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Սարալանջի խճուղում վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ։

05 Դեկտեմբեր, 2020 14:04
Սարալանջի խճուղում վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ։

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գագիկ Ս․, ծնված 1990 թ․), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1995 թ․), «Mercedes E» (վարորդ՝ Հովհաննես Պ․, ծնված 1995 թ․), «BYD» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1986 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Կ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գագիկ Ս․-ին, ուղևոր Էդգար Փ․-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Գագիկ Ս․-ն մահացել է։

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին