Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

05 Դեկտեմբեր, 2020 13:55
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Քննությունը շարունակվում է։
 

Լրահոս

Դիտել ավելին