«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Խաշի սեզոնն արդեն բացված է: Այս օրերին ԳՈՒՄ-ի շուկայում մսավաճառներն ինչեր ասես չեն ասում հաճախորդներին խաշի տոտիկներ վաճառելու համար: Ինչպես հայտնի է, խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը, այսինքն՝ սեպտեմբերից մինչեւ ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է:
Գնանկման պաճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ պատերազմը: Կորոնավիրուսի պատճառով օբյեկտները չաշխատեցին, ամիսներով փակ մնացին, իսկ պատերազմից հետո, ըստ մսավաճառների, ոչ ոք սիրտ ու հավես չունի խաշ ուտելու. «Բնական է, բոլորս էլ մարդ ենք, հասկանում ենք… Մեր վիշտը թողած՝ ո՞վ կգնա խաշի հետեւից»»:
Մանրամասները՝ այսօրվա համարում։