Կարևոր իրադարձություններ

Դատարանները դարձնել շահութաբեր. կառավարության առաջարկը. «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2020 09:17
Դատարանները դարձնել շահութաբեր. կառավարության առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Այդ փոփոխության արդյունքում չորս անգամ կբարձրացվի դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված նվազագույն տուրքի չափը: Ներկայումս նվազագույն տուրքի դրույքաչափը կազմում է 1500 դրամ, իսկ փոփոխության արդյունքում կդառնա 6 հազար:

Առաջարկվում է սահմանել պետական տուրքի առավելագույն դրույքաչափեր 25 միլիոն դրամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ներկայացված հայցադիմումների համար, 15 միլիոն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և 10 միլիոն՝ Վճռաբեկ դատարանում:

Պետական տուրքի դրույքաչափի բարձրացումը հիմնավորվում է դատարանների մեծ ծախսերով և փոքր եկամուտներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին