Կարևոր իրադարձություններ

Մակրոնը չի արձագանքել Էրդողանի վիրավորական հայտարարությանը

04 Դեկտեմբեր, 2020 23:58
Մակրոնը չի արձագանքել Էրդողանի վիրավորական հայտարարությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի արձագանքել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սադրիչ խոսքերին, ով իրեն անվանել էր «բեռ Ֆրանսիայի վրա» և հարգանքի կոչ է արել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Ֆրանսիան շատ վտանգավոր շրջան է ապրում: Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ հանրապետությունը «հնարավորինս շուտ կազատվի Մակրոնի բեռից»:

«Ես հավատում եմ հարգանքին», - ասել է Մակրոնը ֆրանսիական Brut-ին տված հարցազրույցում:

«Քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքները սխալ մեթոդ են», - ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին